Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս շաբաթ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։
Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է սպասել 23, գիշերը՝ 8 աստիճան տաքության։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 3։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 17, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 19, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։