Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 20-22-ը շոգի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։
Սեպտեմբերի 21-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 25, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 24, գիշերը՝ 12, Ադիգենում ցերեկը սպասվում է 22, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 8։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 18, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Շրջանի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։