Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախքեթիում սպասվում է հիմնականում արևային եղանակ։
Հոկտեմբերի 5-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի 20, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 17, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 7, Ադիգենում ցերեկը սպասվում է 17, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 13, գիշերը՝ 3։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 12, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։