Անձրև և ջերմաստիճանի անկում՝ Եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում դեռևս սպասվում է անձրևային եղանակ։
Հոկտեմբերի 19-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 12 աստիճան է, իսկ գիշերը կլինի 5 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 11, գիշերը՝ 4, Ադիգենում ցերեկը սպասվում է 9, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ 1, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -1 աստիճան։
Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է անձրեւային եղանակ։