Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի վերջին օրը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում առանց տեղումների եղանակն ու շոգը կշարունակվեն ևս մեկ շաբաթ։
Հոկտեմբերի վերջին օրը Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 19 աստիճան է, իսկ գիշերը 6 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 4, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 13, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 20, գիշերը՝ 12 աստիճան։