Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 4-ի առավոտ տեղ-տեղ կտեղա անձրեւ, հնարավոր է նաև կայծակ։ Մինչև նոյեմբերի 6-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 4-ին և 5-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 17 և 18, գիշերը՝ 5 և 7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12 և 15, գիշերը՝ 1, օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 11 և 13, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: Աբասթումանում ցերեկը սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ 15 և 17, գիշերը՝ 4 և 7, Բակուրիանիում՝ ցերեկը՝ 13 և 16, գիշերը՝ 2 և 1 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։