Սամցխե-Ջավախեթիում ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում առանց տեղումների եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։ Արևային եղանակին զուգընթաց ջերմաստիճանը համեմատաբար կնվազի և տեղ-տեղ գիշերը կկազմի 0 աստիճան։
Նոյեմբերի 7-ին Ախալցիխեում ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կլինի 15 աստիճան, իսկ գիշերը 5 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 5, Ադիգենում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 9, գիշերը՝ 0, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 8, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում արևային եղանակ է սպասվում։