Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում այս շաբաթ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում անանձրևային եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։ Առանձին վայրերում հնարավոր է թույլ անձրև։
Նոյեմբերի 14-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 14 աստիճան է, իսկ գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ սպասվում է փոփոխական եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 11, գիշերը՝ 2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 9, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։