Որքա՞ն ժամանակ կպահպանվի առանց տեղումների եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում առանց տեղումների եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։ Արևային եղանակին զուգընթաց ջերմաստիճանը համեմատաբար կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 16-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 15 աստիճան կլինի, իսկ գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 1, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 11, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 20, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։