-5 աստիճան ցրտահարություն, անձրևներ՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում անկայուն եղանակ է լինելու։ Օդի ջերմաստիճանը կնվազի, գիշերը առանձին համայնքներում սպասվում է ցրտահարություն։
Նոյեմբերի 18-ին և 19-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 12 և 13, գիշերը՝ 0 և 6 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 13 և 15, գիշերը՝ 1 և 6 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 13 և 14, գիշերը՝ 1 և 5, Ադիգենում ցերեկը 7 և 8, գիշերը սպասվում է -5 և -1 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես անկայուն եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -4 եւ -2, գիշերը՝ -4 եւ -2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5 և 6, գիշերը՝ -5 և 1 աստիճան տաքություն։
Շրջանի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ: