Անձրև, ձյուն, բուք և ծովում փոթորիկ՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև նոյեմբերի 22-ը Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ բուք, հնարավոր են ձնահյուսեր, քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, ծովում սպասվում է 4-5 բալ փոթորիկ։
Նոյեմբերի 21-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 4 աստիճան, գիշերը՝ 1 աստիճան: Բորջոմիում ցերեկը սպասվում է 5, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 3, գիշերը՝ 0, Ադիգենիում ցերեկը սպասվում է 2, գիշերը՝ 0 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ, հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։ Ախալքալաքում ցերեկը կլինի -1, գիշերը՝ -5, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -5 աստիճան։
Շրջանի հանգստավայրերում նույնպես ձնառատ եղանակ կլինի: