Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կնվազի, գիշերը առանձին համայնքներում սպասվում է ցրտահարություն։
Նոյեմբերի 25-ին և 26-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 9 և 13, գիշերը՝ 0 և 5 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 12 և 15, գիշերը՝ 3 և 8 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 13 և 14, գիշերը՝ 2 և 5, Ադիգենում ցերեկը սպասվում է 6 և 7, գիշերը՝ -3, 0 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7, գիշերը՝ -2, 1: Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 4 և 5, գիշերը՝ -3 և 1 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում արևային եղանակ է սպասվում։