-5 աստիճան ցրտահարություն և տեղումներ. եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև դեկտեմբերի 15-ը սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Դեկտեմբերի 14-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 9 աստիճան, իսկ գիշերը 0 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 2, գիշերը՝ -5, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ -8 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: Աբասթումանում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 5 աստիճան է, գիշերը սպասվում է -2, Բակուրիանիում ցերեկը 3, գիշերը՝ -6 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։