Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև դեկտեմբերի 22-ը Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ և առանց տեղումների եղանակ, Սամցխե-Ջավախեթիում գիշերը կնվազի մինչև -9 աստիճան։
Դեկտեմբերի 19-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 5 աստիճան կլինի, իսկ գիշերը՝ -2 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է -3, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 5, գիշերը՝ -2, Ադիգենում ցերեկը սպասվում է 3, գիշերը՝ -7 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 1, գիշերը՝ -7, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ -9 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 8, գիշերը կլինի -1 աստիճան։