Ինչպիսի եղանակ կլինի Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում դեկտեմբերի 19-21-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ մինչև դեկտեմբերի 22-ը Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ և առանց տեղումների եղանակ։
«Դեկտեմբերի 18-21-ը Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -3, ցերեկը՝ +8, +10 աստիճան: Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +10, +15 աստիճանի։ Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +10, +15 աստիճանի։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +7, +12 աստիճանի։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +2, +7 աստիճան տաքություն։ Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) դեկտեմբերի 18-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -3, -5, ցերեկը՝ +8, +10 աստիճան:
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) դեկտեմբերի 18-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -2, -4, ցերեկը՝ +8, +10 աստիճան: Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +9 աստիճան տաքություն։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, +4 աստիճան»,- ասվում է տեղեկատվության մեջ։