Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում փոփոխական եղանակը կշարունակվի։
Միևնույն ժամանակ գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
Հունվարի 11-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 4 աստիճան, իսկ գիշերը ՝ -1:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 0, գիշերը՝ -5, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ -6 աստիճան ցրտահարություն։
Արևելյան Վրաստանում հնարավոր է ձյուն, մառախուղ, բուք, ճանապարհներին սայթաքուն մերկասառույց և ձնահյուսի վտանգ: Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:
«Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթևեկությունը։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնոտ շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբն ու ակտիվացումը»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։