Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
«Հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ առատ, կանխատեսվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր են երթևեկության սահմանափակումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։