Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Հունվարի 18-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 7 աստիճան կլինի, իսկ գիշերը պետք է սպասել -1 աստիճան։
Ասպինձայում ցերեկը կլինի 7, գիշերը՝ -2, Ադիգենում ցերեկը սպասվում է 4, գիշերը՝ -6 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 5, գիշերը՝ - 4, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 3, գիշերը՝ -4 աստիճան։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: Աբասթումանում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 5 աստիճան կլինի, գիշերը սպասվում է -5, Բակուրիանիում ցերեկը 5, գիշերը՝ -8 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։