Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 20-ին Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը Արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում կբարձրանա +13, +18 աստիճանով։ Հունվարի 21-ին օրվա վերջից տեղումներ կլինեն, բարձր լեռներում ձյուն կտեղա։
Ախալցիխեում հունվարի 20-ին և 21-ին ցերեկը սպասվում է 9 և 7, գիշերը՝ -1 և 0 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 9, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7 և 6, գիշերը՝ -4 և -3, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -5, -4 աստիճան ցրտահարություն։
Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։