Օդերեւութաբանները զգուշացնում են սպասվող եղանակի մասին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչեւ փետրվարի 22-ը սպասվում է անձրեւային եղանակ։ Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի) տեղ-տեղ ձյուն կտեղա։
Փետրվարի 20-ին և 21-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է +5 և +6, գիշերը՝ -4 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է -1 և +1 աստիճան տաքություն, գիշերը՝ -10 և - 12 աստիճան, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2 և +1, իսկ գիշերը՝ -9 և - 13 աստիճան ցրտահարություն։
Մարզի հանգստավայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում կանխատեսվում է անձրեւային եղանակ։