Արև և ցրտահարություն՝ ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Արեւմտյան Վրաստանում մինչեւ մարտի 15-ը սպասվում է տաք, առանց անձրեւի եւ քամու եղանակ։ Հարթավայրում օդը կտաքանա մինչև +18, +23 աստիճան. Արևելյան Վրաստանում մարտի 12-13-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա հիմնականում ամպամած եղանակ են կանխատեսում։
Ախալցիխեում մարտի 12-ին և 13-ին սպասվում է անձրեւ: Ցերեկը առավելագույն ջերմաստիճանը պետք է սպասել +10 և +14, իսկ գիշերը՝ -4 և -1 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +8 և +11 աստիճան տաքություն, գիշերը՝ - 8 և -4 աստիճան, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 7 և 9, իսկ գիշերը՝ -10 և -4 աստիճան ցրտահարությու։
Մարզի հանգստավայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ. Աբասթումանում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը +7 և +11 աստիճան է, գիշերը կդիտվի մինուս 12 և +2 աստիճան ցրտահարություն։ Բակուրիանիում ցերեկը սպասվում է +4 և +9, գիշերը՝ մինուս 14 և մինուս 8 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում մինչև մարտի 14-ը սպասվում է անձրևային եղանակ և ցրտահարություն։