Սամցխե-Ջավախեթիում եղանակի կտրուկ փոփոխություն է սպասվում
«Մինչև ապրիլի 19-ը սպասվում են ամենաանձրևոտ օրերը և ջերմաստիճանի անկում»,- հայտնում է օդերևութաբան Դոդո Գվազավան։ Լեռնային շրջաններում մինչև ապրիլի 15-ը կդիտվի անկայուն եղանակ: Ապրիլի 16-ից այստեղ նույնպես արևոտ է լինելու, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան։ Արեւելյան Վրաստանում քամին կուժեղանա:
Ապրիլի 11-12-ի կանխատեսումների համաձայն, շրջանների զգալի մասում կպահպանվի ամպամած և անձրևային եղանակ։
Ախալցիխեում ապրիլի 11-ին և 12-ին սպասվում է անձրեւ: Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի +15 և +20 աստիճան, իսկ գիշերը՝ +5 և +7 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +11 և +17, գիշերը՝ +2 և -1 աստիճան տաքություն։ Օդերևութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են +8 և +16, իսկ գիշերը՝ 3 և 0 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում մինչև ապրիլի 13-ը սպասվում է ամպամած եղանակ։