Տեղումներ և ամպամածություն՝ եղանակի կանխատեսումը Սամցխե-Ջավախեթիում
«Մինչև ապրիլի 19-ը սպասվում են անձրևային օրեր և ջերմաստիճանի անկում»,- հայտնում է օդերևութաբան Դոդո Գվազավան։
Ապրիլի 14-ին, ըստ կանխատեսումների, շրջանների զգալի մասում կպահպանվի ամպամած և անձրևային եղանակ։
Ախալցիխեում ամպամածությունը կբարձրանա, հնարավոր է նաև անձրեւ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի +17 և +14 աստիճան, իսկ գիշերը՝ +7 և +3 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +15 և +9, գիշերը՝ +5 և +3 աստիճան տաքություն։ Օդերևութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են +14 և +8, իսկ գիշերը՝ +4 և +1 աստիճան տաքություն։
Լեռնային շրջաններում մինչև ապրիլի 15-ը կդիտվի անկայուն եղանակ. 16-ից այստեղ նույնպես արևոտ է լինելու, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան։ Արեւելյան Վրաստանում քամին կուժեղանա: