Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև մայիսի 9-ը, իսկ մայիսի 7-ից շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է նաև ձյուն։
Ախալցիխեում մայիսի 8-ին սպասվում է անձրեւ եւ արեւոտ եղանակ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի +21 աստիճան, իսկ գիշերը՝ +3 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես տեղումներ են սպասվում։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +10, գիշերը՝ +3 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում կանխատեսվում է անձրև և ամպամած եղանակ: Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են +7, իսկ գիշերը՝ +2 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա օդերևութաբանները Թբիլիսիում առանց տեղումների եղանակ են կանխատեսում։
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ից կբարձրանա: