Օդերեւութաբանները բնակչությանը տեղեկացնում են սպասվող եղանակի մասին
Մայիսի 28-ից Վրաստանի ողջ տարածքում եղանակը վատթարանում է, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Նրանց տեղեկություններով՝ Վրաստանում սպասվում է անձրեւ, արեւելյան Վրաստանում հնարավոր է կայծակ եւ քամու ուժգնացում։
Ախալցիխեում մայիսի 28-ին և 29-ին սպասվում է անձրեւային եղանակ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +23 և +25 աստիճան, իսկ գիշերը՝ +10 և +12 աստիճան։ Անձրևային օր է սպասվում նաև Բորջոմիում։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես անձրև է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +19 և +21, գիշերը՝ +11 և +8 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում նույնպես անձրեւ կտեղա: Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են +17 և +19, իսկ գիշերը՝ +10 և +7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +25 և +26 աստիճանի, իսկ գիշերը՝ +15 և +16 աստիճանի։