Անձրև, կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է մինչև օրվա վերջ որոշ շրջաններում սպասվող եղանակի մասին ։
Ըստ կանխատեսումների՝ մինչև հունիսի 4-ի օրվա վերջ Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Կախեթիում, Մցխեթա-Մթիանեթում սպասվում է կարճատև անձրև, կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
«Սպասվող տեղումները կարող են առաջացնել նշված շրջանների լեռնոտ և լեռնային հատվածներում սողանքների առաջացում»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։