Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Մինչև հունիսի 13-ը Վրաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Նրանց տեղեկություններով՝ Վրաստանում սպասվում է ընդհատվող անձրեւ, արեւելյան Վրաստանում հնարավոր է կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում։
Ախալցիխեում հունիսի 11-ին և 12-ին սպասվում է անձրեւային եղանակ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +25 և +26 աստիճան, իսկ գիշերը՝ +13 և +12 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես սպասվում է անձրև։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +19 և +21, գիշերը՝ +8 և +9 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում նույնպես տեղումնառատ եղանակ է սպասվում։ Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են +17 և +20, իսկ գիշերը՝ +6 և +7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա օդաչուները Թբիլիսիում երկու օրն էլ անձրևային եղանակ են կանխատեսում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև +29 և +30, իսկ երկու գիշերը՝ +19 աստիճան տաքություն։