Կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ՝ կարկուտ. եղանակը շրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Վրաստանում մինչև հունիսի 21-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրեւ՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Ախալիխեում հունիսի 19-ին եւ 20-ին սպասվում է անձրեւային եղանակ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +29 և +28 աստիճան, իսկ գիշերը՝ +14 և +15 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես անձրև է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +24 և +23, գիշերը՝ +8 և +9 աստիճան տաքություն։ Հունիսի 19-ին և 20-ին տեղումներ կլինեն նաև Նինոծմինդայում։ Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են +23 և +21, իսկ գիշերը՝ +9 և +11 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում անձրևային եղանակ են կանխատեսում միայն հունիսի 20-ին։