Ըստ Բնապահպանության ազգային գործակալության՝ այսօր, հունիսի 26-ին, Սամցխե-Ջավախեթիի, Աջարիայի, Գուրիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջաններում սպասվում են ուժեղ, տեղ-տեղ շատ ուժեղ անձրևներ ամպրոպով, հնարավոր է նաև կարկուտ։
Վրաստանի տարածքի մեծ մասում կփչի ուժեղ արևմտյան քամի, իսկ ցերեկը՝ արևելյան Վրաստանում, ներառյալ մայրաքաղաքում, տեղ-տեղ շատ ուժեղ քամի։
Սպասվող տեղումները Վրաստանի գետերում կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, փոքր գետերում՝ ջրհեղեղներ, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքների և ջրառքի գործընթացների զարգացում-ակտիվացում (վտանգի մակարդակը բարձր է):