Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 19-ը սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հուլիսի 16-17-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 18-ին կդիտվի տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) տեղ-տեղ անձրև կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +30, +32 աստիճան։
Քարթլիում առանձին վայրերում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարա) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։