Մինչև օգոստոսի 2-ը Վրաստանում սպասվում է անձրևային եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում մինչև օգոստոսի 2-ը սպասվում է անձրևային եղանակ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին քամի դեպի հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։
«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հուլիսի 30-ի օրվա վերջից օգոստոսի 1-ի առավոտյան կդիտվի տեղ-տեղ անձրև, ցերեկը եաշանակը կպարզվի: Հուլիսի 31-ին հնարավոր է կայծակ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հուլիսի 30-ի օրվա վերջից օգոստոսի 1-ի առավոտն տեղ-տեղ անձրև, ցերեկը եղանակը կպարզվի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք) ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևային եղանակ։ Հուլիսի 31-ին հնարավոր է կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ին ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան տաքություն։
Քարթլիում առանձին վայրերում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է կարճատև անձրև, հուլիսի 31-ին հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև, հուլիսի 31-ին հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև, հուլիսի 31-ին հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև, հուլիսի 31-ին հնարավոր է կայծակ, կարկուտ, քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։