Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ, օգոստոսի 2-5-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև ամպրոպով:
Մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, օգոստոսի 2-ին սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան, իսկ օգոստոսի 3-5-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +34 աստիճան:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) օգոստոսի 2-5-ը հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի, Աբասթումանի) սպասվում է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +32 աստիճան:
Արևելյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Նինոծմինդա) սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը կլինի +18, +23 աստիճան: