Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում առաջիկա օրերին
Բնապահպանական ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում սպասվող եղանակի մասին՝ 20-22 օգոստոսի ընթացքում:
Նրանց տեղեկացմամբ, առաջիկա օրերին արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի) բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը ցերեկը +31, +33 աստիճան, գիշերը +10, +11 աստիճան կդիտվի:
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Աբասթուման, Նինոծմինդա) որոշ վայրերում հնարավոր է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +22, +25 աստիճան, գիշերը՝ +13, +14 աստիճան:
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +34, +36 աստիճան: