Օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 39 աստիճանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է օգոստոսի 21-22-ը Վրաստանում սպասվող ջերմաստիճանի բարձրացման մասին։
Օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, Արեւմտյան Վրաստանի հարթավայրերում կարող է գերազանցել 37-39 աստիճանը, իսկ լեռնային շրջաններում՝ 35-37 աստիճանի։ Արեւելյան Վրաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը սպասվում է 33-38 աստիճանի սահմաններում։
«Օդի սպասվող բարձր ջերմաստիճանը անտառային հրդեհների առաջացման նպաստող պայմաններից է։ (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։