Առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումները
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +28, +30 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան տաքություն: