Ինչպիսի եղանակ է սպասվում Վրաստանում առաջիկա օրերին
Նոյեմբերի 15-ին Վրաստանում կպահպանվի առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 16-17-ին սպասվում է տեղումներ և քամու ժամանակ առ ժամանակ ուժգնացում: Նոյեմբերի 18-ին կրկին կլինի առանց տեղումների եղանակ:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի), Նոյեմբերի 15-ին և 18-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-17-ին որոշ վայրերում սպասվում է տեղումներ և քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +8, +13 աստիճանի։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) Նոյեմբերի 15-ին և 18-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-17-ին որոշ վայրերում սպասվում է ձյուն և քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +4, +9 աստիճանի։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի), Նոյեմբերի 15-ին և 18-ին կլինի տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +19, +21 աստիճանի, իսկ նոյեմբերի 16-17-ին կլինի փոքր-ինչ սառը, սպասվում է անձրև և քամու ուժգնացում։