Մարտի 18-ից Վրաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում
Վրաստանում մարտի 18-ից սպասվում է ջերմաստիճանի նվազում։ Ինչպես հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիտորինգի և կանխատեսումների կենտրոնի կարճաժամկետ կանխատեսումների բաժնի ղեկավար Դոդո Գվազավան, մարտի 18-ից որոշ շրջաններում սպասվում է անձրև և քամի։
«Վրաստանում դեռևս պահպանվում է արևոտ և առանց տեղումների եղանակը։ Սակայն մարտի 18-ին, երեկոյան ժամերից արևմտյան Վրաստանում կավելանա ամպամածությունը, օրվա վերջում սպասվում է անձրև, իսկ ջերմաստիճանը կսկսի նվազել։ Ջերմաստիճանի անկումը կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում։ Լեռնային և բարձր լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև 1°C։
Մարտի 18-ից Վրաստանում եղանակը կփոխվի։ Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանի նվազումը կսկսվի ավելի վաղ, իսկ մարտի 19-20-ից արևելյան Վրաստանում և մայրաքաղաքում սպասվում է ամպամածություն, անձրև և քամու ուժեղացում։
Թբիլիսիում մարտի 19-ից սպասվում են տեղումներ։ Շաբաթվա ընթացքում լեռնային և բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև ձյուն»,- նշել է Գվազավան։