1. Որո՞նք են նոր կորոնավիրուս հիվանդության (COVID-19) ախտանշանները
Նոր կորոնավիրուսի ախտանշաններից են՝
- Ջերմություն կամ դող
- Գլխացավ
- Հազ, կոկորդի ցավ, խցանվածություն կամ քթից արտադրություն
- Համի կամ հոտի զգացողության կորուստ
- Շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն
- Սրտխառնոց, փսխում կամ լուծ
- Հոգնածություն կամ մկանների ու մարմնի ցավեր
2. Ինչպե՞ս կարող եմ չվարակվել Կորոնավիրուսով
- Լվա՛ ձեռքերդ։
- Լվացվիր օճառով և ջրով։
- Ձեռքերդ լվա առնվազն 20 վայրկյան։ Եթե կօգնի, կարող ես հաշվել ﬕնչև 20-ը։
- Եթե օճառ և ջուր չկա, ապա օգտագործիր ալկոգել։ Հիշիր, որ օճառով և ջրով լվացվելը ﬕշտ ավելի լավ է։
- Փռշտա կամ հազա արմունկդ ծալելով։ Փռշտալիս և հազալիս արմունկով բերանը և քիթը ծածկելն օգնում է, որ մանրէները չտարածվեն օդում և չհայտնվեն քո ձեռքերին։
3. Ի՞նչ նշանների դեպքում պետք է դիմել բժշկական օգնության
Եթե դուք կամ ձեր երեխան ունենաք ջերմություն, հազ կամ շնչառության դժվարություն, անմիջապես դիմեք բժշկի: Եթե կասկածում եք, որ ունեք COVID-19, ապա նախքան այցելելը՝ զանգահարեք բժշկին կամ շտապ օգնության բաժանմունք, որպեսզի բուժհաստատությունը կարողանա ապահովել, որ որևէ այլ անձի չվարակեք՝ վիրուսը ունենալու դեպքում։
4. Հիվանդանու՞մ են արդյոք երեխաները COVID-19-ով
Քանի որ վիրուսը նոր է, դեռ չկա բավականաչափ տեղեկատվություն այն մասին, թե որքանով է վտանգավոր այն երեխաների կամ հղիների համար: Առկա տվյալներով, վիրուսով վարակվում է ցանկացած տարիքի անձ, սակայն երեխաներում տարածումը համեմատաբար ցածր է: Հիվանդության մահացու ելքն երեխաների շրջանում շատ հազվադեպ է, մեծամասամբ հանդիպում է տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձանց մոտ:
5. Ո՞րն է կորոնավիրուսի և գրիպի տարբերությունը
Գրիպի համաճարակի ժամանակ բնակչության մեծ մասն իմունիտետ է ունենում, ինչը թույլ է տալիս կանգնեցնել հիվանդության տարածումը, Busines Insider պարբերականին պատմել է Վաշինգտոնի համալսարանի մասնագետ Էբիհեյլ Կարլսոնը։
Ընդ որում, կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ մարդկությունը չունի։ Կարլսոնը ընդգծել է, որ այս պատճառով վիրուսով կարող են հսկայական քանակությամբ մարդիկ վարակվել։
6. Արդյո՞ք անհրաժեշտ է դիմակ կրել
Խորհուրդ է տվրում դիմակ կրել, եթե դուք շնչառական խնդիրներ ունեք (հազում եք, փռշտում եք)։ Դրանով դուք կպաշտպանեք շրջապատում գտնվող անձանց։ Եթե նման երևույթներ չկան, ապա դիմակ կրելու անհրաժեշտություն էլ չկա։ Եթե որոշել եք դիմակ կրել, ապա արդյունավետությունը պահելու համար պետք է ժամանակին դրանք փոխել։
Հատկանշական է նաև, որ Վրաստանում համաձայն օրենքի, փակ տարածքներում, հանրային տրանսպորտում, տաքսիում, այն վայրերում, որտեղ անհնար է պահպանել 2 մ սոցիալական հեռավորություն, դիմակ կրելը պարտադիր է:
7. Երբ կավարտվի կորոնավիրուսը
Նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիան դեռևս համաշխարհային արտակարգ իրավիճակ է համարվում և դեռ երկար ժամանակ կձգվի` ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի հայտարարությունում: Կոմիտեն երիտասարդներին կոչ է անում ակտիվ դեր խաղալ հիվանդության տարածումը կանխարգելելու հարցում:
8. Ո՞ր դեպքում են նշանակում կարանտին և որ դեպքում ինքնամեկուսացում
Եթե անձի բնակավայրը 'վարակաբանի գնահատմամբ համապատասխանում է ինքնամեկուսացման պահանջներին, ապա նշանակվում է պաշտոնական իքնամեկուսացում և նա պետք է այդ օրերն անցկացնի տանը, առանց շփումների: Հակառակ դեպքում, 8 օր կմնա կարանտինային գոտում:
9. Ո՞վ է վճարում կարանտինի ծախսերը
Վրաստանի քաղաքացիների դեպքում – պետությունը, իսկ եթե կարանտինում տեղավորվողը օտարերկրացի է, ապա նա:
10. Կվերսկսվի դասընթացը Սեպտեմբերի 15-ին, թե ոչ
Թբիլիսիում և Վրաստանի մնացած խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ինչպես նշել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում և Փոթիում ուսումնական գործընթացը հետաձգվել է 2 շաբաթով: Մնացած տարածաշրջաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի Սեպտեմբերի 15-ից:
11. Ուղարկենք երեխաներին դպրոց, թե ոչ
Եթե ձեր երեխայի մոտ նկատվում են ախտանշաններ, դիմեք բժշկական օգնությանը և հետևեք առողջապահության մասնագետի կողմից տրված հանձնարարություններին: Այլ ընթացքում, եթե երեխան հիվանդ է գրիպով, պետք է մնա տանը, մինչև ամբողջական ապաքինումը:
Եթե երեխայի ոչ չի նկատվում ջերմություն, հազ կամ այլ նշաններ, ապա թույլատրվում է երեխայի դպրոց հաճախելը:
12. Ինչպիսի արգելքներ են գործում Վրաստանում
- Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,
- Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները,
- Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում,
- Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր: Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
- Խորհուրդ չի տրվում դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ,
- Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար),
- Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար ուսումնական տարվա մեկնարկը,
- Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։
13. Ու՞մ է տրվում 200 լարի օգնություն և մինչև երբ կշարունակվի գրանցումը
200 լարի չափով միանվագ օգնություն կստանան 0-18 տարեկան Վրաստանի բոլոր քաղաքացիները, հատուկ կայքում գրանցումը դեռևս ընթանում է և կշարունակվի մինչև դեկտեմբեր ամիսը:
14. Կա տեղեկություն, որ առևտրի կենտրոնները կփակվեն, հարկավոր է արդյո՞ք սննդամթերք պաշարել
Սնունդի օբյեկտների փակման մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Սակայն ցանկացած իրավիճակում, ցանկալի է ունենալ սնունդի պաշար:
15. Ե՞րբ կվերականգնվի կանոնավոր ավիաչվերթներըՎրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև նոյեմբերի 1-ը: Վրաստանը այն երկրների ցանկում է, որոնց համար Եվրամիությունը հուլիսի 1-ին բացել է իր սահմանները, սակայն Վրաստանի կառավարությունը անվերապահորեն ընդունում է ԵՄ միայն հինգ երկրների քաղաքացիների՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա: Կառավարության վերջերս ընդունած որոշման համաձայն՝ այս երկրների քաղաքացիները սեպտեմբերի 15-ից նույնպես պարտավոր կլինեն ներկայացնել PCR թեստի արդյունքը, որն անցկացվել է Վրաստան ժամանելուց 72 ժամ առաջ: