1. Վրաստանում արդյոք կգործի վեց ամիս կարանտինային ռեժիմ, թե ոչ:
«Հանրային առողջապահության մասին» օրենքի փոփոխությունների գործողությունը, որով կառավարությանը իրավունք է տրվում սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու, կարող է երկարացվի եւս վեց ամսով:
2. «պարետային ժամը» կկրճատվի, թե ոչՆոր տարվա հետ կապված` Վրաստանում հնարավոր է կրճատվի «պարետային ժամի» տևողությունը։Այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ։ Նա չի բացառել, որ տեղաշարժի արգելքը հնարավոր է գործի 21:00-ի փոխարեն 23:00-ից կամ կեսգիշերից։ Վերջնական որոշում միջգերատեսչական խորհուրդը կընդունի մեկ շաբաթից։ Ներկայումս Կորոնավիրուսի պատճառով երկրում փակ են ժամանցի բոլոր կենտրոնները, ռեստորանները, բարերը։
3. Ո՞ր դիմակներն են ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից ձմռանը
Այսօր դեղատներում եւ խանութներում կարելի է գտնել ամենատարբեր դիմակներ: Որո՞նք են նախընտրելի ձմռանը: Իր կարծիքով կիսվել է վարակաբան Սերգեյ Նենյայկինը: Մասնագետի կարծիքով՝ դիմակը պետք է սրված լինի քթի մասում, «լեզվի» բարձրությունը պետք է հասնի քթարմատի կեսին: Հարկ է նաեւ հիշել, որ բազմակի օգտագործման կտորե դիմակներում չկան մետաղական պլաստիկներ քթարմատի ֆիքսման համար, ինչը դրանք դարձնում է քիչ արդյունավետ: Հպումից կամ հետքերից մաշկը պաշտպանելու համար խորհուրդ է տրվել ընտրել անկար դիմակ: Դա, մասնագետի խոսքով, հատկապես կարեւոր է ձմռանը, երբ դեմքը խոնավանում է դիմակի տակ տաք օդի պատճառով: Նա հավելել է, որ բուժաշխատողները դիմակի տակ մաշկը սովորաբար խոնավեցնում են մանկական կրեմով: Եվ եթե դիմակը հպվում է քթարմատին, ապա քթի վրա պետք է փափուկ սպեղանի կպցնել:
4. Ինչպե՞ս ճիշտ օգտագործել բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակները
Գործվածքից բազմակի օգտագործման պաշտպանիչ դիամկների սխալ կիրառումը կարող է նվազեցնել դրանց արդյունավետությունն ու խոցելի դարձնել օդակաթիլային վարակների նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: եթե դիմակի միջոցով կարելի է մոմ փչել կամ ցուրտ եղանակին տեսնել շնչառությունից ելնող ծուխը, ապա ժամանկն է փոխել դիմակը: Բացի այդ, եթե դուք սխալ եք լվացել դիմակը կամ սպառել եք 30 անգամ լվանալու լիմիթը, ապա դիմակը նետելու կարիք ունի: Ավելին, ցուցումներում ասվում է, որ այն պետք է լվանալ ձեռքով:
5. Ստացել է արդյոք Վրաստանը պատվաստանյութ«Երեկ ստացանք դեղամիջոցը, որին բոլորն սպասում են: Այսօր Վրաստանում արդեն կա «Ռեմդեսիվիր»: Թենգիզ Ցերցվաձեի գլխավորությամբ, կլինիկական խմբի հետ միացին, դեղամիջոցը կբաշխվի այն պացիենտների վրա, որոնց համար դեղամիջոցի կիրառումը կլինի արդյունավետ և անվտանգ, նրանց առողջական վիճակի բարելավման նպատակով»,- հայտարարել է Տիկարաձեն
6. Ովքեր պետք է օգտվեն պատվաստանյութից առաջին հերթին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գխավոր (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի ամենաբարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց՝ տարեցներին, կողմնակի հիվանդություններ ունեցող անձանց։
7. Կլինեն արդյոք սահմանափակումներ Նոր տարուն
Բոլոր սահմանափակումները պետք է հաշվի առնել և պահպանել: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար, Նաթիա Թուրնավան զբոսաշրջության ոլորտին, հատկապես հյուրանոցներին, կոչ է անում պահպանել նոր տարվա ընթացքում սահմանված սահմանափակումները: Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նախարարը հայտարարել է, որ զբոսաշրջության ազգային վարչության կողմից նախազգուշացումը գրավոր կերպով ուղարկվել է բոլոր հյուրանոցներին:
8. Սոցիալական աջակցության հայտերը մինչև երբ կբավարարվեն
Նպատակային սոցիալական օգնության դիմումները կբավարարվեն մինչ Նոր տարի, – հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան:
9. Արդյոք կիտրոնը պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսով վարակվտլուց
Սա տարածվող կեղծ տեղեկություններից մեկն է, գիտնականների կողմից անցկացվող հետազոտությունները դեռևս չեն հաստատում կիտրոնի կորոնավիրուսից պաշտպանող հատկությունը, ուստի սա ապատեղեկատվություն է:
10. Բնակիչների մոտ առաջանում են տարատեսակ հարցեր ճանապարհորդության և մեքենաների քաղաքից քաղաք երթևեկելու արգելքի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Վրաստանում սեփական մեքենայով տեղաշարժի ոչ մի արգելք չկա, բայց գործում է պարետային ժամ, ըստ որի, երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն դրսում գտնվելը և հետևաբար մեքենաներով տեղաշարժն արգելվում է:
11. Արդյո՞ք կոմունալ վճարումները կսուբսիդավորի պետությունը
Այո, Նոյեմբերի մեկից 4 ամսվա ընթացքում կփոխհատուցվեն կոմունալ վճարները, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
11. Բոլորը կարող են օգտվել կոմունալ վճարումների արտոնությունից, թե միայն հատուկ անձինք.
Աջակցությունը կվերաբերի յուրաքանչյուր ընտանիքին, որը կսպառի մինչև 200կվտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև՝ մինչև 200 խորանարդ մետր գազ, բացի այդ, կփոխհատուցվի նաև ջրի և մաքրման վարձը:
12. Երբ, որտեղ և ինչպես կարող ենք թեստավորվել Սամցխե-Ջավախքում և անվճար է արդյոք
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից տարաված տվյալների համաձայն ՝ բնակիչները Սամցխե-Ջավախքում՝ 12 տարբեր հաստատություններում կարող են թեստավորվել:
• Աաիպ Ախալցիխեի քաղաքապետարանի հանրային առողջապահության կենտրոն; Հասցե ՝ փ. Կեցխովելի N6
• Աաիպ Բորժոմիի քաղաքապետարանի հանրային առողջապահության կենտրոն; Հասցե ՝ փ. Մեսխեթի N5
• Աաիպ Ադիգենիի քաղաքապետարանի հանրային առողջապահության կենտրոն; Հասցե ՝ փ. Բալախաշվիլի N 19 և այլն:
13. Խոպանչիներին նույնպես օգնություն են տալիս և րժորքան
Այս փուլում, Վրաստանի կառավարությունը օգնություն չի առաջարկել արտագնա աշխատանքների մեկնող անձանց: Դեռևս պարզ չէ կլինի ապագայում կրկնակի օգնություն, թե ոչ:
14. Տնային տնտեսուհիներին նույնպես տրվու՞մ է օգնություն
Ոչ:
16. Որքանով է ճիշտ չիպավորման մասին տեղեկությունը:
Հուզականության պատճառներից մեկն էլ ապատեղեկատվությունն ու տարածվող միֆերն են։ Չիպավորման մասին միֆը լայն տարածում ունի։ Իբրեւ թեստավորման միջոցով չիպ է տեղադրվում։ Զրույցներ, որոնք հնարավոր հիվանդներին վախեցնում են եւ նրանք ուշացած են դիմում բժշիկներին, բարդություններով։ Անհեթեթ լուրեր են, այս պահին հարկավոր է զգոնոթյուն եւ տեղեկություն ստանալ միայն պաշտոնական աղբյուրներց։
17. Սամցխե-Ջավախքում լուրեր են տարածվել, որ փոխհատուցումը հասնում է բոլորին անխտիր, սա ճիշտ է՞
Ոչ, օգնություն ստանում են ինքնազբաղ այն անձինք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը Նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարության կողմից որոշված և ուժի մեջ մտած սահամանափակումների պատճառով, օգնություն ստանում են սոցիալապես անապահով ընտանիքներն ու այնպիսի անապահով ընտանիքները, ովքեր ունեն 3 անչափահաս, հաշմանդամություն ունեցող երեխաներ:
18. 300 լարի փոխհատուցումը միանվագ է, թե տրվու՞մ է 3 ամիս
Խոպանչիների և ինքնազբաղվածների համար 300 լարի փոխհատուցումը միանվագ էր: Խոպանչիների օգնության փաթեթն ավարտվել է: Հակաճգնաժամային ծրագրի 4-րդ փուլում օգնություն կստանան այն աշխատող կամ ինքնազբաղված անձինք, ում համար 2020 թվականի նոյեմբերի 28-ից դադարեցվել է գործունեության իրականացման իրավունքը:
19. Ինչպես գրանցվել օգնություն ստանալու համար
Գրանցման դիմումը պետք է վերբեռնել հարկ վճարողի, գործատուի և օբյեկտի սեփականատիրոջ լիազորված բաժանորդի էջից eservices.rs.ge :
Գրանցման ընթացակարգը՝ https://eservices.rs.ge/Docs/RegistrationHelp.pdf
20. Կարելի է արդյոք դուրս գալ Նոր տարու գիշերը
Այո, Դեկտեմբերի 31-ին և Հունվարի 6-ին չեղարկվում է պարետային ժամը Վրաստանի ողջ տարածքում: