Լուրեր
ԵՄ դեսպանը Ախալցիխեում բացել է տեղեկատվական կետ
Սամցխե-Ջավախեթիում երկօրյա այցի շրջանակում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին ապրիլի 4-ին, Ախալցիխեում բացեց Եվրոպայի տեղեկատվական կետը և հանդիպեց քաղաքացիական և մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը։ Երկօրյա այցի առաջին աշխատանքային օրը դեսպանը Ախալցիխեում կհանդիպի ԵՄ-ի կողմից աջակցվող տեղական շահառուներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, երիտասարդներին և էթնիկ փոքրամասնություններին։ Այցը ԵՄ-ի կողմից Վրաստանի բոլոր համայնքներին աջակցության ամուր հանձնառության արտահայտություն է՝ հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ բազմազանությունը, կայունությունը և քաղաքացիական էներգիան խորարմատավորված են։
«Սա իմ առաջին այցն է Ախալցիխե, բայց, իհարկե, ոչ վերջինը։ ԵՄ-ն տարիներ շարունակ աջակցել է Վրաստանի տարբեր համայնքներին։ Այս աջակցությունը շարունակվելու է», – հայտարարել է դեսպանը։
Երկօրյա այցը ներառում է հանդիպումներ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, ձեռնարկատերերի և ԵՄ-ի կողմից աջակցվող այլ շահառուների հետ։
Տարածեք :