Միջազգային օր առանց մեքենայի
Սեպտեմբերի 22-ին նշվում է «Օր առանց ավտոմեքենայի» համաշխարհային օրը:
Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը որպես մարդկանց համար տարածք, կյանքի համար տարածք»։
Առանց ավտոմեքենաների օրն անցկացնելու ավանդույթը սկսվել է Անգլիայում՝ 1997թ․, իսկ եւս մեկ տարի անց անցկացվել է Ֆրանսիայում։ Այն ժամանակ այդ Օրը նշում էին ընդամենը երկու տասնյակ քաղաքներ։ Սակայն արդեն 2001թ․ շարժմանը պաշտոնապես միացել էին 35 երկրներում ավելի քան 1000 քաղաքներ։ Ներկայում, մոտավոր հաշվարկներով, ակցիային ամեն տարի մասնակցում է ավելի քան 100 մլն մարդ՝ աշխարհի 1,5 հազար քաղաքներում։
Հարկ է նշել, որ Վրաստանում ամեն տարի մեծանում է ավտոմեքենաների թվաքանակը: 0,1 լ / կմ բենզին վառման ընթացքում մեքենայի կողմից արտանետվում է 40-60 գրամ կապար, որի 20% -ը անցնում է մեքենայի վրա, մնացածը՝ տարածվում օդում: Օդի աղտոտման 90% -ը գալիս է ավտոտրանսպորտային միջոցներից: Ամեն օր ավտովթարի հետևանքով 3000 մարդ է մահանում: