Լուրեր
Ախալքալաքում ամանորյա զարդարանքների համար կծախսվի 20 000 լարի
Ախալքալաքի քաղաքապետրանը նախատոնական պատրաստությունները նույնպես սկսել է: Ինքնավարությունը քաղաքի զարդարման համար հայտարարել է տենդեր, 19 500 լարի սահմաններում: Որոշման ընդունումը կավարտվի դեկտեմբերի 6-ին:
Տենդերային փաստաթղթերի համաձայն, ընտրված ընկերությունը ձեռք կբերի 800 շոկոլադ, ինչպես նաև լույսեր քաղաքի և գյուղերի համար:
Բացի սրանից, ընկերությունը քաղաքում կտեղադրի ա.կ. կոնստրուքցիա՝ «2020» թվականի պատկերով:
Ընկերությունը քաղաքի գլխավոր հրապարակում 20մ բարձրությամբ տոնածառ պետք է տեղադրի: Ինչպես նաև Նազարեթյանի փողոցում կզարդարվի 6մ բարձրության տոնածառ:
Ընկերությունը ամանորյա լույսերի տեղադրումը կսկսի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ ապասարումը կսկսվի հունվարի 15-ից հետո:
Տարածեք :