Ախալցիխեում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա
2020 թվականի սեպտեմբեր ամսից, Ախալցիխեի մունիցիպալիտետում գործող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա: Անհրաժեշտ գումարը նախատեսված է հաջորդ տարվա բյուջետային ծրագրում: Այս հոդվածը աճել է 278 հազար լարիով:
«Մեզ համար առաջնահերթային է երեխաների կրթությունը: Գումարի հիմնական մասը կտրամադրվի աշխատակիցների սնունդին: Այն կալորիաներին, որոնք երեխաները պետք է ընդունեն ամեն օր: Մնացած գումարով ծրագրվում է որոշ աճ, ուսուցիչների համար, որոնք աշխատում են հաստատություններում: Այս ուղղությամբ արդեն աշխատում ենք: 2020 թվականի ուսումնական տարվանից այս աճը կսկսվի, գիտենք, որ բոլորն ուզում են զարգանալ, էլ ավելի փորձ և գիտելիք ձեռք բերել, բորորի պահանջը հաշվի կառնենք»,- 2020 թվականի բյուջետի ծրագրի հանրային քննարկման ավարտից հետո լրագրողների մոտ հայտարարում է Գուրամ Մելիքիձեն:
Ախալցիխեի մունիցիպալիտետում գործում է 26 մանկապարտեզ, այստեղից 8 գտնվում է քաղաքում: Հաստատություններում աշխատում է մոտ 440 անձնավորություն: Հաստատությունների համար 2020 թվականին տրամադրվում է 2 մլն 953 հազար լարի: