Վրաստանի կառավարությունը տարածում է հայտարարություն կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
Վրաստանի կառավարությունը տարածում է հայտարարություն: Հայտարարության մեջ տրված են այն միջոցառումները, որոնք Վրաստանի կառավարությունն իրականացնում է կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված:
«Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհուրդը, վարչապետի գլխավորությամբ, երկրում տիրող իրավիճակը և գլոբալ իրավիճակը հաշվի առնելով ինտենսիվ աշխատում է և, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված պանդեմիային պատրաստ լինելուն համապատասխան, իրականացնում իր գործողությունների պլանը:
Աշխարհի մասշտաբով վիճակագրությունը հաշվի առնելով, համակարգված միջոցներով, Վրաստանում այս պահին իրավիճակը կայուն է: Սակայն, մարտահրավերը շատ մեծ է և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ցուցաբերի քաղաքացիական մեծ պատասխանատվություն, ինչպես իր անձի, այնպես էլ՝ հասարակության առջև: Վրաստանի կառավարությունը, առանձնապես առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունների համապատասխան գերատեսչություններն անցել են աշխատանքի շուրջօրյա ռեժիմի:
Այժմ երկրում գրանցված է կորոնավիրուսվ վարակվելու 24 դեպք: Կառավարական միջգերատեսչական համակարգող խորհուրդը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում պարբերաբար արձակում է նոր հանձնարարականներ: Այդ թվում, կարևոր կանխարգելիչ միջոց է փակ տարածքներում քաղաքացիների կենտրոնացումից խուսափելը, ուստի.
Վրաստանի մասշտաբով ուսումնական և դաստիրակչական հաստատություններում հայտարարված արձակուրդը հետաձգել մինչև ապրիլի մեկը
Մինչև ապրիլի 13-ը հետաձգել գարնանային պարտադիր զորակոչը
Նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների մի մասը ժամանակավորապես անցնում է աշխատանքի հեռակա ռեժիմի: Մասնավորապես, այն աշխատակիցները, որոնց գործունեությունը աշխատանքի վայրում առանձնապես ներկա լինել չի պահանջում, տանը կկատարեն իրենց աշխատանքը
Պրոբացիոներները մինչև ապրիլի 14-ը ներառյալ ազատ են պրոբացիայի բյուրոներ ներկայանալու պարտականությունից
Պատժակատարողական հաստատություններում երկու շաբաթ ժամկետով գործարկվել են հատուկ պայմաններ: Այս ընթացքում կալանավորներն այլևս չեն կարողանա ունենալ ընտանեկան, երկարատև և կարճատև հանդիպումներ, ինչպես նաև չեն ունենա պատժակատարողական հաստատությունը ժամանակավորապես լքելու իրավունք
Վրաստանում ժամանակավորապես դադարեցվեն կրթական, սպորտային կամ այլ տիպի միջոցառումները, որոնք կապված բազմամարդ հավաքների հետ
Այս պահի դրությամբ, պաշտոնապես չեղարկվել է. Վրաստանի ֆուտբոլային առաջնությունները, Վրաստանի ռեգբիի ազգային և տարիքային առաջնությունը, տարիքային բասկետբոլային առաջնությունների խաղարկությունները և այլն:
Վրաստանի կառավարության և ռեգբիի միության համատեղ որոշմամբ, մարտի 14-ին Միխեիլ Մեսխիի մարզադաշտում Ռեգբիի Եվրոպայի աջակցությամբ նախատեսված Վրաստան-Ռուսաստան խաղը կանցնի առանց երկրպագուների:
Թբիլիսիի օլիմպիական պալատում մարտի 27-ից 29-ը անցկացվելիք Ձյուդոյի գրան պրին պաշտոնապես չեղարկվել է:
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, Վրաստանի սահմանը օդային կամ ցամաքային ճանապարհով հատելիս ընդլայնվում են սահմանափակումները ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ արտասահմանի քաղաքացիների համար: Չինաստանին, Հարավային Կորեային, Իրանին և Իտալիային ավելանում են նաև այլ երկրներ, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Ավստրիայից Վրաստան ժամանած անձինք պարտավոր են ներկայացնել տեղեկանք՝ կորոնավիրուսի թեստավորում անցնելու վերաբերյալ և անցնել 14-օրյա կարանտին:
Կառավարության տնտեսական թիմը 2020 թվականի մարտի 12-ին, մինչև օրվա վերջ, մշակված ծրագրի տեսքով կներկայացնի տնտեսական զարգացման կոնկրետ տեսլական, որպեսզի առավելագույնս նվազեցվի կորոնավիրուսի հնարավոր բացասական ազդեցությունը Վրատանի էկոնոմիկայի վրա»,- նշված է հայտարարության մեջ:
1tv.ge