«Եթե սահմանը փակ է, ինչպե՞ս գողացան և անցկացրեցին մեր կենդանիներին»,- Ճալա գյուղի բնակիչներ
04.07.2020
Գյուղ Չեչերեկից (Ճալա) 70 խոշոր եղջերավոր անասուն են գողացել: Կորած կենդանիները պատկանում են գյուղի 4 բնակչին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 30-ին, գիշերը:
Մկրտիչ Էլբաքյանը կենդանիներին հետևում է փոքրուց: 70 եղջերավորից 25-ը կորցրել է: Ասում է, որ կրեդիտով գնած կենդանու վարկը բանկին պետք է վճարեր աշնանը, սակայն հիմա իշխանությունից օգնություն է խնդրում: Վստահ է, որ գողացել են և անգամ կասկած չունի, որ գողացողը տեղացի է և դեպի սար տանող ճանապարհն ու արահետները լավ գիտի:
«Դեռ փորձեցինք մեր ուժերով գտնել, բայց երբ տեղեկացրինք ոստիկանությանը և սկսեցին որոնել, միայն սրանից հետո զանգեցին և ասացին, որ 4 կենդանի է հայտնվել սահմանի հարակից տարածքում: Հետաքրքիր է, եթե իսկապես կորոնավիրուսի պատճառով սահմանը փակ է, ապա ինչպես են տեղափոխել կենդանիներին, որ ոչ ոք ոչինչ չի նկատել: Ուրեմն ինչ որ ուրիշ բան է կատարվում»,- ասում է Մկրտիչ Էլբաքյանը:
Մկրտիչի նման, Ճալա գյուղի ևս 3 բնակիչ է տուժվել: Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ կենդանիներին տեղափոխել են հարևան պետություն: Կասկածի հիմք է տալիս դեպքի վայրում երևացող ձիու հետքերը, որը չեզոք գոտում անհետանում է:
«20 տարի է, անասուններին տանում ենք նույն սարը, տարբեր գյուղի բնակիչներ են միանում մեզ այս հարցում, մեր եկամուտի հիմնական աղբյուրը սա էր: Մինչ այս դեպքը, գողություն չէր եղել: Կենդանիներին կորցնելուց առաջ Կախեթիից հովիվներ էին եկել, 5 000 ոչխար և 500 խոշոր եղջերավոր են բերել, այդ արոտավայրերը չենք կարող օգտագործել: Օրենք է, որտեղով ոչխարն ացնում է, այն խոտն կենդանին չի ուտում: Բողոքի ցույց էլ անցկացրինք, օգնություն խնդրեցինք, որ նրանց համար ուրիշ արոտավայր տրամադրեն, խոստացան, բայց այս ընթացքում կենդանիներս էլ կորցրեցինք»,- ասում է Գրիգոլ Բեգոյանը:
Կախեթիից տեղափոխած անասուններին և ոչխարներին 5 ամիս շարունակ Ախալցիխեի սարերում 5 հովիվ է հետևում: Ծովի մակարդակից 2 400 մ բարձրությամբ գտնվող տարածքում մոտ 15 գյուղի բնակիչների կենդանի կա: Հովիվ՝ Աիդան Ռասուլովն ասում է, որ տարածքի համար նրա տերը վճարում է, ուստի մինչև տարեվերջ գնալ չեն պատրաստվում: «Մինչև աշուն այստեղ ենք լինելու, այսպես ենք պայմանավորվել: Այս տարի առաջին անգամ ենք Ախալցիխեում: Գիտեմ, որ կենդանի են գողացել, բայց մենք ոչինչ չենք լսել - ոչ աղմուկ, ոչ էլ ոտնաձայն: Ոստիկանությունն էլ էր եկել, նրանց էլ նույնն ասացինք»,- ասում է հովիվը:
Ըստ քաղաքացիների, վարկերով գնած անասունների գինը աշնանը պետք է վճարեին, ստացած վնասը կազմում է մոտ 150 հազար լարի: Տեղացիների իշխանությունից օգնություն են խնդրում:
Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է 177-րդ հոդվածի 4-րդ մասի «Բ» ենթակետով, որը նշանակում է կրկնակի կատարած գողություն: Հանցանքը պատժվում է 6-10 տարի ազատազրկմամբ:
Սամցխե-Ջավախքում սա կենդանի գողանալու առաջին դեպքը չէ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.