Ջավախքում ապրող ընտանիքից կորոնավիրուսի թեստ են վերցրել
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից մի ընտանիք ծովում հանգստանալուց հետո ինքնամեկուսացման մեջ էր գտնվում: Սեպտեմբերի 1-ին անցկացված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ նրանք կորոնավիրուսով վարակված չեն:
COVID-19-ի թեստվորումն արվել է սեպտեմբերի 1-ին, իսկ սեպտեմբերի 2-ին արդեն պատրաստ էին պատասխանները: Ըստ Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի՝ թեստերը, որոնք ստուգվել են Լուգարի լաբորատորիայում, հաստատում են, որ այս ընտանիքի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Ըստ այդմ, վաղը՝ սեպտեմբերի 5-ին, ինքնամեկուսացման ժամկետի ավարտից հետո նրանք կկարողանան դուրս գալ տանից:
Հիշեցնենք, որ երբ Դիլիսկա գյուղից ծովափում հանգստացող ընտանիք կար, հայտնի էր դարձել, որ հյուրանոցի տնօրենի մոտ, որտեղ նրանք բնակվում էին, կորոնավիրուս է հաստատվել: Այս առումով ընտանիքը ստիպված էր ինքնամեկուսանալ մինչեւ սեպտեմբերի 5-ը: Այս ընտանիքը ծովում հանգստից հետո ինքնամեկուսացման մեջ է։
Այս պահին Ախալքալաքում ևս 4 մարդ, ովքեր եկել են Ռուսաստանից, ինքնամեկուսացման մեջ են մինչ վաղը: Նշենք, որ մինչ օրս Ախալքալաքում COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Նյութը տարածում է Jnews.ge կայքը: