Նինոծմինդայում տուն և դպրոց են կողոպտել
Նինոծմինդայի մունիցիպալիտետում գողության երկու փաստ է գրանցվել: Ըստ «Րադիո Նոր»-ի, քաղաքում բնակելի տուն են կողոպտել, իսկ գյուղ Սաթխայում՝ դպրոց:
Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը վերաբերվում է գողությանը:
Սաթխա գյուղում գործող դպրոցի գողության փաստով մեղադրվող մեկ անձի ինքնությունը պարզվել է:
Ինչ վերաբերվում է Նինոծմինդայում տեղի ունեցած գողությանը, գործակալությունից հայտնում են, որ հեաքննչական աշխատանքները դեռևս ընթանում են: