Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան օգնություն
Վրաստանի կառավարության որոշման համաձայն, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարելիցի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ Երկրորդ աշխարհամարտի զոհերի ընտանիքների անդամները կստանան միանվագ սոցիալական օգնություն՝ 500 լարիի չափով:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հրամանագիրն արդեն ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: