Հին նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելը կարգելվի
Վրաստանում հին ոճի նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելը կարգելվի: Եթե նախկինում հնարավոր էր քվեարկել անգամ հին քարտերով՛ ապա հիմա գործընթացին մասնակցել կթույլատրվի միայն նոր տեսակի նույնականացման քարտով՝ պլաստիկ քարտ էլեկտրոնային տվյալների կրիչով:
Որոշումն ընդունվել է իշխող կուսակցության, ընդդիմության, ինչպես նաև մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում, երբ քննարկվել է ընտրական որոլտում առկա խնդիրները:
Էլեկտրոնային չիպերով նույնականացման քարտերը Վրաստանում հայտնվել են 2011 թվականին: