Լուրեր
Սամցխե-Ջավախքում վթարից մահացած երիտասարդին հուղարկավորել են
Մայիսի 22-ին, Ադիգենում տեղի ունեցած ավտովթարից զոհված երիտասարդին այսօր հուղարկավորեցին: Երիտասարդ տղամարդը մահացել էր դեպքի վայրում:
20-ամյա աղջիկը, ով տուժել էր նույն ավտովթարի ժամանակ, ստացել է ծանր վնասվածքներ, նա մինչ այժմ մնում է Թբիլիսիում: Ըստ բուժող բժշկի, նա կրկին շնչում է համակարգերի օգնությամբ:
Ինչ վերաբերվում է մնացած երկու վիրավորվածներին, նրանց առողջական վիճակը կայուն է: Նրանցից մեկին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցից դուրս են գրել այսօր, մայիսի 27-ին, իսկ մյուսը գտնվում է Գորիի ռազմական հոսպիտալում:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Զարզմա-Խուլո կապող ճանապարհահատվածին: Թեթև մեքենան ընկել էր ձորը: Կար մեկ զոհ, երեք վիրավոր:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով:
Տարածեք :